«Հայրենիքի Պաշտպան» ՌՀԿ-ի գործունեության առանցքում Սյունիքի ամրացումն ու մեր ժողովրդի կողքին լինելն է։ Մեր ընթացիկ նախաձեռնություններն ուղղված են թե՛ սոցիալական աջակցությանը, թե՛ ռազմավարական նշանակություն ունեցող համայնքային ծրագրերին։
Մեր հիմնական ուղղությունները՝
Համայնքային զարգացում և վերաբնակեցում. Մեղրի և Կապան համայնքներում իրականացնում ենք ենթակառուցվածքների բարելավման և վերաբնակեցման ծրագրեր՝ նպատակ ունենալով ամուր պահել մեր սահմանամերձ բնակավայրերը։ Կրթական և հումանիտար աջակցություն. Հատուկ ուշադրության կենտրոնում են Սյունիքի հատուկ դպրոցները։ Մենք աշխատում ենք երեխաների համար ապահով և բարեկարգ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Աջակցություն տեղահանված ընտանիքներին. Շարունակական աշխատանք ենք տանում Արցախից տեղահանված մեր հայրենակիցների, հատկապես երեխաների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծման համար։
Յուրաքանչյուր ծրագիր իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների և մեր գործընկեր հիմնադրամների հետ սերտ համագործակցությամբ
«Բունկեր»՝ ապաստարանների կառուցում
Ժամանակակից ապաստարանի կոնցեպտուալ նախագիծ՝ նախատեսված քաղաքացիական անվտանգության և արտակարգ իրավիճակների պատրաստվածության համար։
Գյուղ կանգնի, գերան կկոտրի
Համայնքների համապարփակ զարգացման ծրագիր, որի նպատակը գյուղերի տնտեսական, մշակութային և սոցիալական ներուժի օգտագործումն է՝ բնակչության կենսամակարդակի բարձրացման և ազգային կապերի ամրապնդման նպատակով։
«Տագնապային Պայուսակ» Ծրագիր
Հայրենիք Պաշտպան ՀԿ-ի ծրագիր՝ սահմանամերձ և աղետների վտանգի ենթակա տարածքներում ապրող ընտանիքների ապահովման համար «Տագնապային պայուսակ» ուսապարկերով, որոնք պարունակում են առաջին անհրաժեշտության պարագաներ արտակարգ իրավիճակների դեպքում։
ՏՂԵՐՔԸ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆ ԳՈՐԾԸ ԱՐԵՑԻՆ. ՀԻՄԱ ՄԵՐ ՀԵՐԹՆ Է
<<Մեկնարկել է Մեղրի հուշահամալիրի կառուցմումը՝նվիրված մեր 20 անմահ ախպերների հիշատակին:Միացե՛ք մեր սուրբ գործին:>>
<<ԱԲ-ԱՄՐՈՑ>>
ԱՅՍՕՐ՝ ԱՎԵՐԱԿ,ՎԱՂԸ՝ ԱՄՐՈՑ Մեղրիում մենք սկսում ենք մի ծրագիր, որը չունի հետդարձի ճանապարհ։ «Հայրենիքի Պաշտպան» (ՌՀԿ) հասարակական կազմակերպությունը ձեռնամուխ է լինում «ԱԲ-ԱՄՐՈՑ» ռազմա-տեխնիկական և կրթական համալիրի կառուցմանը։ Ինչի՞ հետ գործ ունենք. 800 քառակուսի մետր բունկերային տարածք և կից շինություն, որոնք այսօր լքված են ու քայքայված (տե՛ս նկարներում)։ 🚀 Ի՞նչ ենք ստեղծում.
🎡 1000 քմ Ժպիտ և Ապագա. Մեկնարկում է «ՀԵՔԻԱԹ ԱՅԳԻ» Նախագիծը Կապանում
Կապանում՛ «Հայրենիքի Պաշտպան» (ՌՀԿ) հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Հովնանյան Հիմնադրամի և Just Studio-ի հետ, հպարտությամբ ներկայացնում է իր ամենաջերմ ու ամենասպասված նախագծերից մեկը։ Կապանի գիշերոթիկ դպրոցի տարածքում մենք հիմնում ենք 1000 քառակուսի մետր մակերեսով ներառական խաղահրապարակ-այգի։ Սա պարզապես խաղի վայր չէ. սա մի տարածք է, որտեղ՝ ✨ Արցախից տեղահանված մեր 21 սաները, ✨ Գիշերոթիկ դպրոցի երեխաները, ✨ Կապան համայնքի բոլոր փոքրիկները






