• info@hayreniqipashtpan.am
  • +374 94 33 99 37

ՏՂԵՐՔԸ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆ ԳՈՐԾԸ ԱՐԵՑԻՆ. ՀԻՄԱ ՄԵՐ ՀԵՐԹՆ Է

Տեղեկություն

ՏՂԵՐՔԸ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆ ԳՈՐԾՆ ԱՐԵՑԻՆ․ ՀԻՄԱ ՄԵՐ ՀԵՐԹՆ Է
​«Ես Գոռն եմ։ 44-օրյա պատերազմի այն ծանր օրերին, Արցախի մարտի դաշտում, ես իմ աչքերով եմ տեսել մեր տղերքի նվիրական ուժը։ Բայց ես տեսել ու զգացել եմ նաև մեկ այլ ուժ՝ Սփյուռքի ճիչը։
​Ես անձամբ եմ ստացել ձեր ուղարկած ամենակարևոր պարագաները, որոնք մեզ օգնում էին գոյատևել ու կռվել։ Այդ ժամանակ մենք մեկ բռունցք էինք։ Սակայն այսօր ես տեսնում եմ մի սարսափելի բան՝ հիասթափություն ու լռություն։ Մի՞թե այդ ճիչը լռեց Արցախի կորստի հետ։
​Այսօր ես դիմում եմ ձեզ Մեղրիից։ Մենք սկսել ենք Արցախում ընկած մեր 20 ախպերների հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը։ Սա ուղղակի քար ու պատ չէ։ Սա ապացույց է, որ հայի տեսակը չի կոտրվել, որ մենք տեր ենք մեր հերոսների հիշատակին և մեր հողին։
​Գործը սկսված է։ «Հայրենիքի Պաշտպան» ՌՀԿ-ն, Մեղրիի համայնքը և «Հայք Շին» ընկերությունը արդեն տեղում են։ Ես դիմում եմ ձեզ՝ նրանց, ովքեր կռվի օրերին մեզ հետ էին․ թույլ մի՛ տվեք, որ մեր տղերքի նվիրումը դառնա հիասթափության հիմք։ Մենք պետք է մեր օրինակով ողջ հայությանը ցույց տանք, որ սայլը տեղից շարժվում է։
​Եթե մենք այսօր միասին կանգնենք ու շարժենք այս սայլը, իմացե՛ք՝ Սյունյաց ժայռերն անգամ կսկսեն խոսել։ Նրանք կպատմեն աշխարհին, որ հայը չի հանձնվել ու երբեք չի մոռանա իր արյունը։
​Միացե՛ք այս սուրբ գործին։ Արձագանքե՛ք այնպես, ինչպես Արցախի կռվի օրերին էր։ Տղերքը սպասում են, որ մենք վերջապես խոսեցնենք այդ ժայռերը։
​Նախագծի մանրամասն փաստաթղթերին, հաշվարկներին և իրավական հիմքերին ծանոթանալու համար գրեք մեզ անձնական նամակով կամ այցելեք մեր կայք։ Մենք պատրաստ ենք անհատական ներկայացնել յուրաքանչյուր լումայի ճանապարհը:
Դրամ 1150001184854895
ԱՄՆ դոլար 1150007151731790
Եվրո 1150001286336368
Ռուսական ռուբլի 1150010781001065
+37494339937

Նկարներ

×

Նվիրաբերել Հիմա

Card Type