Տեղեկություն
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ռազմահայրենասիրական ՀԿ-ն նախաձեռնել է արտակարգ իրավիճակներում «Տագնապային պայուսակ»՝ առաջին անհրաժեշտության պարագաներով ուսապարկերի արտադրության և սահմանամերձ ու աղետների վտանգի ենթակա տարածքներում ապրող ընտանիքներին բարեգործական հիմունքներով տրամադրման ծրագիր։
Ծրագրի նպատակը ՀՀ սահմանամերձ և բարձր ռիսկային բնակավայրերի 1000 ընտանիքների ապահովումն է պատրաստի ուսապարկերով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 50,000 ՀՀ դրամ ($125)։ Ուսապարկերը պարունակում են սնունդ, դեղորայք, տնտեսական պարագաներ, ջուր, լապտեր, ռադիո, հիգիենիկ միջոցներ, փաստաթղթերի պահման բաժին և այլ անհրաժեշտ պարագաներ՝ արտակարգ տարհանման կամ ապաստարանում գտնվելու համար։
Ծրագիրը ներառում է շահառուների հավաքագրում, ուսապարկերի արտադրություն, բաշխում, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցություն։ Մոդելը նախատեսվում է ներկայացնել պաշտոնապես որպես մոդել և առաջարկել ՄԱԿ, Կարմիր խաչ, «Բժիշկներ առանց սահմանների» և այլ կազմակերպություններին։
Փաստաթղթեր և Նյութեր
- 📗 Տագնապային ուսապարկ Ներբեռնել