Տեղեկություն
«ՀԵՔԻԱԹ ԱՅԳԻ» Կապանում
«Հայրենիքի Պաշտպան» (ՌՀԿ) հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Հովնանյան Հիմնադրամի և Just Studio-ի հետ, հպարտությամբ ներկայացնում է իր ամենաջերմ ու ամենասպասված նախագծերից մեկը։
Կապանի գիշերոթիկ դպրոցի տարածքում մենք հիմնում ենք 1000 քառակուսի մետր մակերեսով ներառական խաղահրապարակ-այգի։ Սա պարզապես խաղի վայր չէ. սա մի տարածք է, որտեղ՝
Արցախից տեղահանված մեր 21 սաները,
Գիշերոթիկ դպրոցի երեխաները,
Կապան համայնքի բոլոր փոքրիկները
կկարողանան միասին խաղալ, սովորել և վերագտնել իրենց անհոգ մանկությունը։
Ի՞նչ է ներառելու «Հեքիաթ Այգին».
Ժամանակակից խաղահրապարակ. Անվտանգ և զարգացնող խաղային գոտիներ։
Ստեղծարար գոտի. Բացօթյա տարածք դասընթացների և ստեղծագործելու համար։
Միջոցառումների հարթակ. Փոքրիկ բեմ՝ տոների և համերգների համար։
Հանգստի և պիկնիկի գոտի. Կանաչապատ տարածք՝ ամբողջ ընտանիքի համար։
Մեր նպատակն է ստեղծել կամուրջ Արցախի և Կապանի միջև՝ լցնելով երեխաների առօրյան լույսով և ընկերությամբ։ Սա մեր ներդրումն է Սյունիքի ամուր և համախմբված ապագայի մեջ։
Շնորհակալություն Hovnanian Foundation-ին՝ այս երազանքը իրականություն դարձնելու ճանապարհին մեր կողքին լինելու համար։
Հետևեք մեր էջին՝ շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։
#ՌՀԿ #Կապան #ՀովնանյանՀիմնադրամ #ԱրցախիԵրեխաներ #ՀեքիաթԱյգի #Սյունիք #Մանկություն
