Տեղեկություն
Գյուղ կանգնի, գերան կկոտրի» ծրագիրը ռազմավարական նախաձեռնություն է, որն ուղղված է Հայաստանի գյուղերի տնտեսական վերակենդանացմանը և համայնքների ներուժի լիարժեք մոնետիզացիային։ Նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կենսամակարդակը՝ զարգացնելով տեղական ձեռնարկատիրությունը, աշխատատեղերը և ներդրումային միջավայրը։
Ծրագիրը հիմնված է մոնիտորինգի և անհատական մոտեցման վրա․ յուրաքանչյուր գյուղի համար մշակվելու է առանձին բիզնես պլան՝ ելնելով տվյալ բնակավայրի ներուժից, տեղաբնակների հմտություններից և շուկայի հնարավորություններից։ Համայնքների զարգացմանը կուղղվեն նաև ուսանողների ու մասնագետների ներուժը՝ ներառելով մարկետոլոգներ, տնտեսագետներ, զբոսաշրջության մասնագետներ, հաշվապահներ, իրավաբաններ և այլոց։
Ծրագրի շրջանակում կիրականացվի՝
-
Տեղական արտադրության զարգացում
-
Ագրո, էկո, գաստրո և արշավային տուրիզմի խթանում
-
Համայնքային մշակութային միջոցառումների և փառատոների կազմակերպում
-
Արհեստների ու ժառանգության վերածնունդ
-
Տեղական ապրանքների արտահանում և շուկաների ընդլայնում
Սյունիքի մարզը դիտարկվում է որպես պիլոտային տարածք՝ հետագայում ընդլայնվելու հեռանկարով։
Ծրագրի իրականացման ֆինանսավորումն ընթանալու է ՀՀ կառավարության, միջազգային և միջպետական կառույցների, հիմնադրամների, դոնորների և Սփյուռքի ներդրողների աջակցությամբ։
Փաստաթղթեր և Նյութեր
- 📗 Գյուղական վայրերի զարգացման ծրագիր Ներբեռնել
- 📗 Խոցելի խավերի ընտանիքների աջակցում Ներբեռնել
- 📗 Կարի արտադրամաս Ներբեռնել