Մեղրի.5 ՏԱՐՎԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Ավելացված է։ 11 Apr, 2026
ՄԵՂՐԻ. 5 ՏԱՐՎԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԶՈՐԱՑՈՒՄ
Բովանդակություն (Blog Content):
«Հայրենիքի Պաշտպան» Ռազմահայրենասիրական Կազմակերպությունը (ՌՀԿ) հայտարարում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հետ հնգամյա համագործակցության հուշագրի մեկնարկի մասին։
Սա պարզապես փաստաթուղթ չէ, այլ հստակ գործողությունների ծրագիր՝ ուղղված մեր երկրի հարավային դարպասների ամրապնդմանը։ Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մեղրեցի կզգա կազմակերպված աջակցություն և անվտանգություն։
Ծրագրի հիմնական առաջնահերթությունները.
Սոցիալական և հումանիտար աջակցություն. Առանձնահատուկ ուշադրություն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին և կարիքավոր ընտանիքներին։
Երիտասարդության զարգացում. Ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնների ստեղծում և կրթական ծրագրերի իրականացում։
Համայնքային ամրապնդում. Մեղրիում «Հայրենիքի Պաշտպան» ՌՀԿ ստորաբաժանման հիմնում՝ նպատակ ունենալով համախմբել տեղի ուժերը հանուն ընդհանուր անվտանգության։
Մենք հավատարիմ ենք մնում մեր սուրբ գործին՝ հանուն Անմահ Սյունիքի և մեր հերոսների հիշատակի։

Կարծիքներ (0)
Ավելացնել Կարծիք