Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների պատրաստություն՝ ՌՀՀԿ նախաձեռնությամբ

  1. Գլխավոր
  2. »
  3. Մեր հաջողությունները
  4. »
  5. Մշակութային և համախմբող միջոցառումներ «Ցավդ տանեմ» խորագրով՝ ՌՀՀԿ-ի աջակցությամբ

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների պատրաստություն՝ ՌՀՀԿ նախաձեռնությամբ

Արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքը կենսական նշանակություն ունի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Հայրենիքի Պաշտպան Ռազմահայրենասիրական ՌՀՀԿ-ն իր ծրագրերի շրջանակներում ստեղծել և վերապատրաստել է համայնքային մակարդակով գործող տարհանման արագ արձագանքման խմբեր։ Կազմակերպությունը իրականացնում է ՀՀ ողջ տարածքում ապաստարանների մոնիտորինգ և չափանիշներին համապատասխանեցման աշխատանքներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի ընտանիքներին անվճար տրամադրում է առաջին անհրաժեշտության պարագաներով համալրված պայուսակներ՝ ապահովելով նրանց պատրաստվածությունն ու անվտանգության մակարդակը արտակարգ դեպքերում։