«Տագնապային Պայուսակ» Ծրագիր

  1. Գլխավոր
  2. »
  3. Ընթացիկ նախաձեռնություններ
  4. »
  5. «Տագնապային Պայուսակ» Ծրագիր

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ռազմահայրենասիրական ՌՀԿ-ն նախաձեռնել է արտակարգ իրավիճակներում «Տագնապային պայուսակ»՝ առաջին անհրաժեշտության պարագաներով ուսապարկերի արտադրության և սահմանամերձ ու աղետների վտանգի ենթակա տարածքներում ապրող ընտանիքներին բարեգործական հիմունքներով տրամադրման ծրագիր։

Ծրագրի նպատակը ՀՀ սահմանամերձ և բարձր ռիսկային բնակավայրերի 1000 ընտանիքների ապահովումն է պատրաստի ուսապարկերով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 50,000 ՀՀ դրամ ($125)։ Ուսապարկերը պարունակում են սնունդ, դեղորայք, տնտեսական պարագաներ, ջուր, լապտեր, ռադիո, հիգիենիկ միջոցներ, փաստաթղթերի պահման բաժին և այլ անհրաժեշտ պարագաներ՝ արտակարգ տարհանման կամ ապաստարանում գտնվելու համար։

 

Ծրագիրը ներառում է շահառուների հավաքագրում, ուսապարկերի արտադրություն, բաշխում, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցություն։ Մոդելը նախատեսվում է ներկայացնել պաշտոնապես որպես մոդել և առաջարկել ՄԱԿ, Կարմիր խաչ, «Բժիշկներ առանց սահմանների» և այլ կազմակերպություններին։

Փաստաթղթեր և Նյութեր