Գյուղ կանգնի, գերան կկոտրի

  1. Գլխավոր
  2. »
  3. Ընթացիկ նախաձեռնություններ
  4. »
  5. Գյուղ կանգնի, գերան կկոտրի

Գյուղ կանգնի, գերան կկոտրի» ծրագիրը ռազմավարական նախաձեռնություն է, որն ուղղված է Հայաստանի գյուղերի տնտեսական վերակենդանացմանը և համայնքների ներուժի լիարժեք մոնետիզացիային։ Նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կենսամակարդակը՝ զարգացնելով տեղական ձեռնարկատիրությունը, աշխատատեղերը և ներդրումային միջավայրը։

Ծրագիրը հիմնված է մոնիտորինգի և անհատական մոտեցման վրա․ յուրաքանչյուր գյուղի համար մշակվելու է առանձին բիզնես պլան՝ ելնելով տվյալ բնակավայրի ներուժից, տեղաբնակների հմտություններից և շուկայի հնարավորություններից։ Համայնքների զարգացմանը կուղղվեն նաև ուսանողների ու մասնագետների ներուժը՝ ներառելով մարկետոլոգներ, տնտեսագետներ, զբոսաշրջության մասնագետներ, հաշվապահներ, իրավաբաններ և այլոց։

Ծրագրի շրջանակում կիրականացվի՝

  • Տեղական արտադրության զարգացում

  • Ագրո, էկո, գաստրո և արշավային տուրիզմի խթանում

  • Համայնքային մշակութային միջոցառումների և փառատոների կազմակերպում

  • Արհեստների ու ժառանգության վերածնունդ

  • Տեղական ապրանքների արտահանում և շուկաների ընդլայնում

Սյունիքի մարզը դիտարկվում է որպես պիլոտային տարածք՝ հետագայում ընդլայնվելու հեռանկարով։

 

Ծրագրի իրականացման ֆինանսավորումն ընթանալու է ՀՀ կառավարության, միջազգային և միջպետական կառույցների, հիմնադրամների, դոնորների և Սփյուռքի ներդրողների աջակցությամբ։

Փաստաթղթեր և Նյութեր